Sunday 3 September 2017

Առյուծն ու նապաստակը


imagesԱռյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ պատճառաբանիր:
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
2. Լրացրու միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին է, որոնք ….
3.  Վերնագրի՛ր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

No comments:

Post a Comment

մաթեատիկա

1.23x200000=4600000սմ 2. ա)3x10000=3000սմ կամ300մ բ) 5x10000=50000սմ կամ500մ գ) 1x10000=10000սմ կամ100մ դ) 12x10000=120000մ կա12...